Toyota-ն պայմանագիր է կնքել ջրածնային շարժիչով փիքափների մշակման համար

06 Փետրվար, 2023
Պատկերը՝ Toyota

Toyota ընկերությունը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ ջրածնային շարժիչով փիքափների մշակման համար։ Գործարքը կազմել է 11,3 մլն ֆունտ սթեռլինգ։

Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ այս համաձայնագիրը կարող է մինչև 250 աշխատատեղ ստեղծել։ Ֆինանսավորումը Toyota-ին թույլ կտա Դերբիի մոտ գտնվող գործարանում Hilux FC մոդելի համար փորձնական արտադրական գիծ կազմակերպել։

Կառավարությունը հայտարարել է, որ ջրածնային ավտոմեքենաներն ավելի լավ են հարմարեցվում մեկուսացված վայրերի համար, ինչպիսիք են ֆերմաները, որտեղ լայնորեն կիրառվում են փիքափներ։

Աղբյուրը՝ BBC

Պատկերը՝ Toyota 

Այլ լուրեր