«Դատաստանի օրվա ժամացույցը» ցույց է տալիս, որ մարդկությունը չափազանց մոտ է Հայտնությանը

19 Մարտ, 2021

Լուսանկարը՝ Associated Press

Դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցը, որը մշակվել է գիտնականների կողմից՝ պարզելու համար, թե որքանով է մարդկությունը մոտեցել հայտնությանը, առաջվա նման վտանգավոր աստիճանի մոտ է աղետին՝ «կեսգիշերից» 100 վայրկյան պակաս։

Աշխարհի վերջի մասին ամենամյա կանխատեսումը հիմնված է այնպիսի սպառնալիքների վրա, ինչպիսիք են COVID-19 համաճարակը, կլիմայի փոփոխությունն ու միջուկային աղետը: Պատմության մեջ առաջին անգամ սլաքները երկու րոպեով մոտեցել են կեսգիշերին:

Համաճարակը ցույց տվեց, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պատրաստ չեն և չեն կարողանում հավուր պատշաճի գործել համաշխարհային արտակարգ իրավիճակներում։

«Հիմա մենք հայտնում ենք, թե որքանով է մոտ աշխարհը աղետին, վայրկյաններով, ոչ թե ժամերով կամ նույնիսկ րոպեներով: Սա Դատաստանի օրվան ամենամոտ ժամանակն է, որը երբևէ եղել է Դատաստանի օրվա ժամամացույցի պատմության մեջ: Այժմ մենք բախվել ենք իրական արտակարգ իրավիճակի՝ աշխարհում ստեղծվել է բոլորովին անընդունելի իրավիճակ, որը վերացրել է սխալվելու կամ հետագա ձգձգման ցանկացած հնարավորություն», - նշել են գիտնականները:

Դատաստանի օրվա ժամացույցը գործարկվել է 1947թ. «սառը պատերազմի» ժամանակ, երբ ժամացույցի սլաքները դրվել էին կեսգիշերից յոթ րոպե առաջ:

Աղբյուրը՝ Bulletin of the Atomic Scientists/RBC

Այլ լուրեր