Կարող է արդյո՞ք նավթի գնի անկումը ճանապարհ բացել «կանաչ» ջրածնի համար

01 Հունիս, 2020

A hydrogen vehicle fueling station is photographed at the Moblie station on West A Street and Arbor Avenue on Wednesday, March 22, 2017, in Hayward, Calif. (Aric Crabb/Bay Area News Group) (Photo by MediaNews Group/Bay Area News via Getty Images)

Երկրի վրա առկա ամենաթեթև, ամենատարածված տարրն ունի զրոյական արտանետումների քանակ և ողջունվում է այն բնապահպանների կողմից, ովքեր ցանկանում են փոխարինել բենզինը տրանսպորտի ոլորտում:

ՆԱՍԱՆ արդեն իսկ օգտագործում է ջրածինը հրթիռային վառելիքի համար: Համակիրները հուսով են, որ այն կարող է դառնալ նաև էլեկտրաէներգիայի արտադրման և արդյունաբերական գործընթացների համար այլընտրանքային վառելիք՝ փոխարինելով ածխին և բնական գազին երկրի էլեկտրակայաններում:

Ոմանք դիտարկում են ներկայիս գորշ նավթային շուկան որպես հնարավորություն ջրից և էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներից, և ոչ թե բնական գազից ստացվող «կանաչ» ջրածնի համար:

Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնման մեծ տեխնիկական խոչընդոտներից մեկը հանդիսանում է այն պահուստավորելու անհնարինությունը: Իսկ ջրածինը կարող է սեղմվել կամ հեղուկացվել ցանկացած կիրառության ժամանակ, այդ թվում՝ պահուստավորման:

GE Power ուներ տուրբին, որը կարող էր աշխատել որոշակի քանակի ջրածնով: Մյուսները, այդ թվում՝ Mitsubishi Hitachi Power Systems-ը և Siemens Energy-ին, հանդիսանում են այս ոլորտի առաջատարները: Միևնույն ժամանակ, նորվեգական էներգետիկական հսկա Equinor-ը Ansaldo-ի հետ համատեղ ստեղծել է տուրբին, որը 100% աշխատում է ջրածնով:

Աղբյուրը՝ Forbes

Այլ լուրեր