Ե՞րբ և ինչպե՞ս կվերականգնվեն նավթի գները

23 Մայիս, 2020

Non-OPEC Production during the 1998 Oil Price Collapse. The author from EIA data.

Նավթի գլոբալ ավելցուկը պայմանավորված է ինչպես կաթվածահար եղած պահանջարկով, այնպես էլ գնային պատերազմով:

Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ընթացող պայքարի որոշակի լուծման, երկարատև ժամանակահատվածի, ամիսների կամ տարիների ընթացքում գները կմնան ցածր՝ ենթադրաբար, մոտ 30 դոլարի միջակայքում:

Հարցը հետևյալն է. ո՞րն է Ռուսաստանի նպատակը: Եթե վերջինս պարզապես ԱՄՆ-ին պատժելն է նրա կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների համար, ապա պետք է ակնկալել, որ գնային պատերազմը կշարունակվի ամիսներ, իսկ վերականգնումը տեղի կունենա, երբ ԱՄՆ-ն կներկայացնի խաղաղության որոշակի առաջարկներ (պատժամիջոցների մի մասի վերացում) կամ, ծայրահեղ դեպքում, նոյեմբերի ընտրություններից հետո:

Եթե Ռուսաստանը ցանկանում է սաուդյան արաբներին և ՕՊԵԿ-ի մյուս անդամներին ստիպել կրել գների իջեցման ամբողջ բեռը, թեկուզ միայն covid19- ի հետ կապված, ապա «հեղինակությունը փրկելու» հանարավորությունը կա: Վերջինս կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, և, անկասկած, ՕՊԵԿ-ի հունիսյան հանդիպումն է հանդիսանում հնարավորությունների թիրախը:

Վերջապես, եթե Ռուսաստանը մտահոգվի, որ նավթի գները անկայուն բարձր են, հետևանքը կլինի այն, որ դժվարությամբ կհասնեն համաձայնության: Եվ նույնիսկ համաձայնության գալու դեպքում գները, ամենայն հավանականությամբ, դեռ տարիներ շարունակ կմնան մինչպատերազմական ցուցանիշից էլ ավելի ցածր՝ ենթադրվում է, ցածր 50 դոլարից:

Աղբյուրը՝ Forbes

Այլ լուրեր