Համաձայն U.S. Energy Informaion Administration (EIA) հաշվետվության Միացյալ Նահանգներում նավթի և բնական գազի արդյունահանման ծավալները նախորդ տարվա ընթացքում ավելացել են համապատասխանաբար 16% և 12 % -ով՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ:
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանման ծավալի մեջ 80 %-ը բաժին է ընկել չմշակված նավթին և գազային կոնդենսատին:
Energyland-ի հաղորդմամբ նախորդ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում չմշակված նավթի արդյունահանման ծավալները գրանցել են ռեկորդային ցուցանիշ՝ հասնելով 11,0 միլիոն բարել մեկ օրում: Ընդ որում ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճը մեծամասամբ ապահովել է Տեխաս նահանգի արևմտյան հատվածում և Նյու Մեքսիկո նահանգի արևելյան հատվածում գտնվող Permian ջրավազանը: